Մրցույթ «ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Հայանիստ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հատուկ մանկավարժի (0.75 դրույքաչափ) թափուր հաստիքի համար։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7)այլ պետությունների քաղաքացիները`Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը անցկացվում է երկու փուլով՝
1․թեստավորում,
2․հարցազրույց:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր` ժամը 09։00-17։00-ը, բացի շաբաթ և կիրակի, տոնական օրերից:
Դիմումներն ընդունվում են՝ 29.05.2023 թվականից, վերջնաժամկետն է՝ 23.06.2023 թվականը ներառյալ։
Մրցույթը տեղի կունենա 27.06․2023 թ․-ին՝ ժամը 15։00-ին:
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Հայանիստ, փողոց Կ.Օրբելյան,1-ին նրբ.,շ.1
Հեռ. +37493 093285 Անուշ Հակոբյան
Էl.փոստի հասցե` hayanistimankapartez@mail.ru