Այսօր: Հինգշաբթի, 8 Հունիսի 2023թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 220
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.06.23 ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Մասիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացավ համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի/ԿԵԽՄ/ հերթական նիստը: ԿԵԽՄ-ն, որը ձևավորվել է ընդամենը մեկ ամիս առաջ, հասարակական կարգով գործող մարմին է, որի միջոցով ապահովվում է համայնքի բնակիչների կին ներկայացուցիչների և երիտասարդների մասնակցությունը համայնքի տեղական ինքնակառավարմանը և համայնքային խնդիրների լուծմանը։Նիստի ընթացքում ամփոփ ներկայացվեցին մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց մի քանի նախաձեռնությունների, որոնք պլանավորվում են իրականացվել առաջիկայում:Համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ողջունելի համարեց ԿԵԽՄ գործունեությունը և հորդորեց լինել ավելի նախաձեռնողական:Հանդիպման ... Մանրամասն
06.06.23 ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ բնակիչներ,
Մասիս համայնքի ֆուտբոլասերներ,
Տեղեկացնում ենք, որ Ա. Նազարյանի անվ. մանկապատանեկան մարզադպրոցը կազմակերպում է մինի ֆուտբոլի բաց առաջնություն: Առաջնությանը կարող են մասնակցել 18տարեկանից բարձր համայնքի բոլոր բնակիչները (ծանուցում՝ թիմում հանդես կարող է գալ այն բնակիչը, ով հաշվառված է տվյալ բնակավայրում):
Մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած թիմերին տրվելու է դրամական պարգև:
Հայտի ներկայացման ժամկետը ս/թ հունիսի 6-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ, ժամը՝ 9:00-18:00:
Հայտերը ներկայացնել Ա. Նազարյանի անվ. մարզադպրոց:
02.06.23 ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Այսօր տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ օրակարգային մի քանի տասնյակ հարցերով:
Ավագանու հավանությանը ներկայացված հարցերի վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ:
Օրակարգային հարցերը քննարկելուց զատ, հնչեցին մի շարք հարցեր ու առաջարկություններ:
Համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա սույն թվականի հունիսի 16-ին:
Մանրամասները՝
https://www.youtube.com/watch?v=UuhNA9tmCNc&t=371s
02.06.23 ԷԼԵԿՏՐԱՍՐՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐ՝ ԲՈՒԺԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ
Կարևորելով համայնքային ենթակայության բուժհաստատությունների տեխնիկապես հագեցվածության հարցը՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նախաձեռնությամբ Այնթապ, Խաչփար, Սիս, Ռանչպար, Արբաթ, Նորաբաց բնակավայրերի բուժամբուլատորիաների համար ձեռք է բերվել թվային եռականալ էլեկտրասրտագրության սարք՝ նախատեսված մեծահասակների ու երեխաների համար:Այսօր Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, համայնքային ենթակայության բժշկական ամբուլատորիաների և Մասիս համայնքի անասնաբույժների աշխատանքների կազմակերպման և վերահսկողության պատասխանատու Ստեփան Խաչատրյանը սարքերը փոխանցեց կառույցների տնօրեններին և վստահեցրեց, որ ոլորտը գտնվում է համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում, և քայլեր են ձեռնարկվում առկա ... Մանրամասն
01.06.23 ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ երեխաներ,Մասիս համայնքի իմ փոքրիկ բարեկամներ,Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ամառային այս գեղեցիկ օրվա առթիվ: Հունիսի 1-ը պաշտոնապես սահմանված է որպես ձեր օր, սակայն ոչ պաշտոնապես ձերն են տարվա բոլոր օրերը, ժամերն ու վայրկյանները։Յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի, համայնքի, հայրենիքի ապագայի խորհրդանիշն է: Եվ այսօր մեր ապագան կերտողների պաշտպանության օրն է: Իսկ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այդ ապագայի համար: Այսօր մենք պետք ամեն ինչ անենք, որ մեր երեխաներն ապրեն խաղաղ ու անվտանգ երկրում, որտեղ իրականություն կդառնան նրանց ամենաբազմաթիվ ու բազմագույն երազանքները:Պաշտպանենք մեր երեխաների իրավունքները, ի դեմս նրանց՝ պաշտպանենք մեր ընտանիքի, մեր համայնքի, մեր երկրի վաղվա օրը։Սիրելի՛ ... Մանրամասն
01.06.23 ԱՇԽԱՐՀԻՆ ՄԱՆԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Հունիսմեկյան այսօրը հաճելի անակնկալներով լի էր Մասիս համայնքի փոքրիկների համար։ Վաղ առավոտից մարդաշատ էր Մասիս քաղաքի կենտրոնական այգին, ու բոլորն անհամբերությամբ սպասում էին միջոցառման մեկնարկին:Մասիսի համայնքապետարանի և Մասյացոտնի թեմի՝ օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառումը դեռ երկար ժամանակ կհիշեն ինչպես փոքրիկները, այնպես էլ մեծահասակները:Տոնական ծրագիրը գերհագեցած էր ու բազմաբովանդակ. երգ-պար, շոու ծրագիր ու էկզոտիկ կենդանիներ, մուլտհերոսներ ու մեծ արջեր, ակվագրիմ ու պղպջակ, փրփուր ու ծխի գունավոր հրավառություն, և իհարկե՝ հյուրասիրություն։Բարձր տրամադրությամբ ու հաճելի պահերով լի օրվա պատասխանատուն BOOM Event Planner-ն ... Մանրամասն
01.06.23 ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր՝ երեխաների պաշտպանության օրը, Մասիս համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի /ԿԵԽՄ/ անդամներն այցելեցին Սիս բնակավայրի «Անուշիկ» մսուր-մանկապարտեզ: ԿԵԽՄ-ականները նվերներ հանձնեցին փոքրիկներին և շնորհավորեցին տոնի առթիվ:
Աննկարագրելի էր փոքրիկների ուրախությունը, ովքեր շատ արագ մտերմացան հյուրերի հետ ու սկսեցին խաղեր խաղալ:
Հանդիպման ավարտին մանկապարտեզի տնօրենը շնորհակալություն հայտնեց Մասիս համայնքի ղեկավարին, ԿԵԽՄ անդամներին՝ ցուցաբերած ուշադրության ու երեխաներին հաճելի անակնկալ մատուցելու համար:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստեր
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ (06.06.2022)
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-04-40
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner