Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 247-րդ հոդվածի 7-րդ կետի և 282-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով, որ շինությունները կառուցվել են 2013թ-ին 2016թ-ին և 2020թ-ին, բացատրություննները, հետազոտված ապացույցները, վարչական պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրանալը և Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /12.04.2024թ. N230 արձանագրություն/ առաջարկը որոշում եմ․
1.Թագուհի Հրանտի Այանյանի, Պապիկ Սարգսի Այանյանի և Սամվել Սարկիսի Այանյանի /համայնք Մասիս գ․Նորամարգ 10-րդ փողոց, տուն 9 / նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Լուծել շինությունների օրինականացման հարցը։