Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 233
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2024 թ.

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արսեն Ալբերտի  Թումասյանին /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 2 փող․, 88 տ․/ 09.03.2024թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 28.02.2024թ. N 1690 ծանուցումն ու 28.02.2024թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /27.03.2024թ. արձանագրություն N124/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Արսեն Թումասյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ ծածկագիր՝ 03-003-0260-0007/ 2021-2023թթ համար՝ 39360 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 33435 ՀՀ դրամ, տույժը՝ 5925 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին, հողի  հարկի /կադ ծածկագիր՝ 03-003-260-007/ 2008-2020թթ համար՝ 98369 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 56490 ՀՀ դրամ, տույժը՝ 41879 ՀՀ դրամ 900435101093 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ ծածկագիր՝ 03-003-0082-0024/ 2021-2023թթ համար՝ 13033 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 11201 ՀՀ դրամ, տույժը՝ 1832 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին, գույքահարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-082-024/ 2008-2020թթ համար՝ 4132 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 2757 ՀՀ դրամ, տույժը՝ 1375 ՀՀ դրամ 900435101549 հաշվեհամարին և հողի հարկի /կադծածկագիր՝ 03-003-082-024/ 2008-2020թթ համար՝ 130724 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 87698 ՀՀ դրամ, տույժը՝ 43026 ՀՀ դրամ 900435101101 հաշվեհամարին։ 

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։ 

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:  

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:                                                      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գևորգ Կոստանյան   Աստղիկ Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner