Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, 595-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գայանե Հայրապետի Ասատրյանը 2011 թվականից հաշվառված բնակվում է ներքոնշյալ հասցեում, նրա հետ համատեղ բնակվում են որդիները՝ Նարեկ Արմենի Ասատրյանը հաշվառված 2020 թվականից, Էրիկ Արմենի Ասատրյանը /հիմք՝ Արբաթ գյուղի վարչական ղեկավարի տեղեկանքը, անձնագրային բաժանմունքի տեղեկանքները, Գայանե Ասատրյանի անվամբ Արարատի մարզ համայնք Մասիս, գյուղ Արբաթ Վալերի Հակոբյան փողոց 17 հասցեով անշարժ գույքի /բնակելի տան շինություններ և տնամերձ հողամաս / նկատմամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք,
վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում իր կողմից կնքված անշարժ գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարվել է Արբաթ գյուղում գտնվող 03-017-0110-0009 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ, իր և որդիների անվամբ ձեռքբերման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարված չէ /հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 06․09․2023 թվականի NԱՏ-06092023-99-0329, NԱՏ-06092023-99-0464, NԱՏ-06092023-99-0554 տեղեկանքները/, հաշվի առնելով Արբաթ գյուղի վարչական ղեկավարի զեկուցագիրը /մտից՝ 10․10․2023 թ․ թիվ 13049/ և ելնելով մարդասիրությունից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1․Նվիրատվությամբ օտարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Մասիս համայնքի Արբաթ գյուղի 4-րդ փողոց 19/3 հասցեում գտնվող անշարժ գույքը /հողամասի կադաստրային ծածկագիր՝ 03-017-0010-0039, 03-017-0010-0037, մակերեսի չափը՝ 0․01055 հա, 0․03494 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, շինության կադաստրային ծածկագիր՝ 03-017-0010-0039-001, տեսակը բնակելի տուն, մակերեսը՝ 32․8 քմ/
Գայանե Հայրապետի Ասատրյանին /ծնված՝ 26․01․1982 թվականին, նույնականացման քարտի համարը՝ 009678723, տրված՝ 20․12․2017 թվականին 044-ի կողմից/,
Նարեկ Արմենի Ասատրյանին /ծնված՝ 13․12․1999 թվականին, անձնագիր՝ AP0428006, տրված՝ 18․02․2016 թվականին 044-ի կողմից /,
Էրիկ Արմենի Ասատրյանին /ծնված՝ 11․03․2006 թվականին, անձնագիր՝ AL0399295, տրված՝ 21․08․2023 թվականին 044-ի կողմից /։
2․Անշարժ գույքն օտարելուց հետո դուրս գրել հաշվապահական հաշվեկշռից։ |