Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 28-ի N 208-Ա որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ:
<<2. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նիզամի բնակավայրում գտնվող 03-064-0026-0033 կադաստրային ծածկագիրը կրող, 0.233հա մակերեսով Սարգիս Լևոնի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծարան կառուցելու նպատակով , հողամասի վրա գտնվող բնակելի տան նշանակությունը փոփոխել՝ վարչական շենքի, հավաբունը՝ պահեստի >>: |