Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջները և որ նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում և հիմք ընդունելով Բագրատ Աղախանյանի դիմումը /մտից մատյան՝ 28.02.2023թ, .թիվ 2839/. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Թույլատրել Մասիս համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող` ՀՀ, Արարատի մարզ, Նոր Խարբերդ, 4-րդ փողոց 52/1 /ծածկագիր` 03-070-0623- 0005/ հասցեով 0,0014 հա բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով արտամրցութային կարգով 25 տարի ժամկետով տրամադրել Բագրատ Հովհաննեսի Աղախանյանին: 2. Տարեկան վարձավճար սահմանել 150000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: |