Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, 595-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Մարի Մկրտիչի Մկրտչյանը 2011 թվականից հաշվառված բնակվում է ներքոնշյալ հասցեում, նրա հետ համատեղ բնակվում են որդիները ՝ Արման Ավագի Ղարիբյանը հաշվառված 2011 թվականից, Գևորգ Ավագի Մկրտչյանը հաշվառված 2021 թվականից /հիմք՝ Արբաթ գյուղի վարչական ղեկավարի տեղեկանքը, անձնագրային բաժանմունքի տեղեկանքները,
Մարի Մկրտչյանի անվամբ գյուղ Արբաթ 10-րդ փողոց թիվ 7 բնակելի տուն հասցեով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ընդհանուր բաժնային սեփականության իրավունք /բաժնեմաս՝ 1,5/ծննդյան տարեթիվը 1981, վերջին քսան տարվա ընթացքում օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարվել է Արբաթ գյուղի 03-017-0106-0015 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ, Արման Ղարիբյանի և Գևորգ Մկրտչյանի անուններով իրավունքի պետական գրանցում կամ օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարված չէ
/հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 06․09․2023 թվականի NԱՏ-06092023-99-0335, NԱՏ-06092023-99-0071, NԱՏ-06092023-99-0618 տեղեկանքները/, հաշվի առնելով Արբաթ գյուղի վարչական ղեկավարի զեկուցագիրը /մտից՝ 10․10․2023 թ․ թիվ 13049/ և ելնելով մարդասիրությունից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1․Նվիրատվությամբ օտարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Մասիս համայնքի Արբաթ գյուղի 4-րդ փողոց 19/5 հասցեում գտնվող անշարժ գույքը /հողամասի կադաստրային ծածկագիր՝ 03-017-0010-0035, մակերեսի չափը՝ 0․01956 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, շինության կադաստրային ծածկագիր՝ 03-017-0010-0036-001, տեսակը բնակելի տուն, մակերեսը՝ 45․5 քմ/ Մարի Մկրտիչի Մկրտչյանին /ծնված՝ 05․06․1977 թվականին, նույնականացման քարտի համարը՝009613001, տրված 23․12․2017 թվականին 044-ի կողմից/,
Գևորգ Ավագի Մկրտչյանին /ծնված՝ 06․03․2001 թվականին, նույնականացման քարտի համարը՝ 009612912, տրված՝ 23․12․2017 թվականին 044-ի կողմից/,
Արման Ավագի Ղարիբյանին /ծնված՝ 28․06․2007 թվականին, անձնագիր՝ AL0406083, տրված՝ 25․08․2023 թվականին 044-ի կողմից /։
2․Անշարժ գույքն օտարելուց հետո դուրս գրել հաշվապահական հաշվեկշռից։
|