17.05.24
ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Այսօր տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը: Ինչպես միշտ, նիստի օրակարգում ընդգրկված էին համայնքային կարևորության մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ: Ավագանու հերթական նիստի օր սահմանվեց սույն թվականի հունիսի 10-ը: Մանրամասները՝ https://www.youtube.com/watch?v=_wEmCQuiCUI
|
|
15.05.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի բնակիչներ, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղողի այգիներում նկատվում են վնասատուներ` ոլորտային մասնագետները հորդորում են առաջիկա օրերին կազմակերպել ողկույզակերի առաջին սերնդի դեմ պայքարի աշխատանքներ` օգտագործելով ֆուֆանոն կամ համարժեք ինսեկտիցիդներ(միջատասպան)։
|
|
15.05.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐԱՄԱՐԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
|
Այսօր Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հանդիպեց Նորամարգ բնակավայրի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի սաների հետ:Ողջունելով ներկաներին՝ համայնքի ղեկավարը նշեց, որ մշտապես կարևորել է բնակիչների, հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին, և նմանօրինակ հանդիպումները լավագույն խթան կհանդիսանան:Դ. Համբարձումյանը ներկայացրեց նաև համայնքում իրականացվող մի շարք ծրագրեր, որոնք առնչվում են երիտասարդներին: Հանդիպման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին համայնքապետին և բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Դպրոցականների կողմից ներկայացված մի շարք առաջարկներ հավանության արժանացան:Դ. Համբարձումյանը ...
Մանրամասն |
|
15.05.24
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Մասիս համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (մանկապարտեզների) 2024թ. կարիքների համար սննդամթերքի ձեռքբերման նպատակով (71 չափաբաժին) հայտարարվել է ԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/58 ծածկագրով էլեկտրոնային աճուրդ, որն իրականացվում է eauction.armeps.am համակարգի միջոցով:Հայտերի բացման նիստը տեղի կունենա հայտարարության հրապարակման օրվանից հաշված 13-րդ օրը` ժամը 12:00-ին: ********* Մասիս համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (մանկապարտեզների) 2024թ. կարիքների համար սննդամթերքի ձեռքբերման նպատակով (88 չափաբաժին) հայտարարվել է ԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/61 ծածկագրով էլեկտրոնային աճուրդ, որն իրականացվում է eauction.armeps.am ...
Մանրամասն |
|
13.05.24
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ՝ ԺԱՄԸ 18:00-ԻՆ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
|
Մասիս համայնքի հարգելի բնակիչներ,Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մասիս համայնքի ավագանու 01 փետրվարի 2024 թվականի N 02-Ն որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Մասիս քաղաքի և 26 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող յուրաքանչյուր ծրագրի ...
Մանրամասն |
|
10.05.24
ԾՐԱԳԻՐ՝ ՄԻՏՎԱԾ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ
|
Այսօր Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց ՄԱԿ Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից և Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագիր, որի բաղադրիչներից մեկը միտված է Մասիս համայնքում աղետների ռիսկերի կառավարմանը, կարողությունների զարգացմանը և ոլորտային հիմնախնդիրների կարգավորմանը:Ծրագրի պատատասխանատու, Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող/ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր/ Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց ծրագիրը, ի մասնավորի նշելով, թե հաջորդական ինչ քայլեր են նախատեսվում բնակավայրերում՝ գնահատումներ, դրանց հիման վրա գործողությունների պլանավորում և այս համատեքստում կարևորեց այն հանգամանքը, որ ծրագիրը խնդիր ունի ինտեգրել նաև Մասիսում հանգրվանած ...
Մանրամասն |
|
09.05.24
ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ՈՒ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ
|
Այսօր մայիսի 9-ն է, օր, որը տարիներ շարունակ տոնակատարում էինք մեծագույն հպարտությամբ ու ուրախությամբ։ Այսօր, ցավոք, տոնական օրն այլ իմաստ է ստացել: Այսօր մեր հերոս նահատակների փառաբանման, խոնարհումի, ոգեկոչման և մեր հաղթանակած պապերի, եղբայրների, զավակների մեծարման օրն է: Խորհրդանշական այս օրը Մասիս համայնքի Արցախյան պատերազմներում անմահացածների հիշատակը հավերժացնող պանթեոն-հուշահամալիրում անցկացվեց ծառատունկ։ Մեր հերոսների մայրերն ու կանայք տնկեցին ծառեր` անմահացած հայորդիների անուններով` մտքում փայփայելով մեկ նպատակ` խաղաղություն մեր երկրին։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: Փա՜ռք ու խոնարհում: Փա՜ռք հայոց բանակին, հայ զինվորին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |