Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 9․000 (իննը հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը / հայտ՝ 161686, ծածկագրեր՝ 03999RMABNHV, 02009HY4R6RS, 02009PCMJEXS/ և ընդառաջելով Գարիկ Հարոյանի խնդրանքին՝ /մտից՝ 11․04.2024թ. թիվ 5721/ որոշում եմ.
1. Գարիկ Գուրգենի Հարոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-070-0066-0002/ դարձնել երեք գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Առանձնացվող հատված 1․ 0,04691 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 14-րդ փողոց, 53 հողամաս:
բ/ Առանձնացվող հատված 2․ 0,02001 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 14-րդ փողոց, 53/1 հողամաս:
գ/ Առանձնացվող հատված 3․ 0,02001 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 14-րդ փողոց, 53/2 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։