Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 66-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2021 թվականի N 66-Ն

ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  18-րդ կետի, ,,Առևտրի և ծառայությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի, Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն որոշումը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 26 ,,ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ,, N153-Ն որոշման 3-րդ մասի 11-րդ կետից հետո լրացնել.
,,12) Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Մասիս քաղաքային համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գոտիավորման) համաձայն օրական վճար՝ 
1. տասներորդ գոտու տարածքում.
-մինչև 6 քմ զբաղեցրած տարածքի համար ՝ օրական 1.500 ՀՀ դրամ,
-մինչև 12 քմ զբաղեցրած տարածքի համար ՝ օրական 3.000 ՀՀ դրամ,
2.տասնմեկերորդ գոտու տարածքում. 
-մինչև 6 քմ զբաղեցրած տարածքի համար ՝ օրական 750 ՀՀ դրամ,
-մինչև 12 քմ զբաղեցրած տարածքի համար ՝ օրական 1.500 ՀՀ դրամ,
3.տասնչորսերորդ գոտու տարածքում.
-մինչև 6 քմ զբաղեցրած տարածքի համար ՝ օրական 350 ՀՀ դրամ,
-մինչև 12 քմ զբաղեցրած տարածքի համար ՝ օրական 750 ՀՀ դրամ,
-մինչև 25 քմ զբաղեցրած տարածքի համար ՝ օրական 2.500 ՀՀ դրամ:,,
2.Սույն որոշումը կիրառել 2021 թվականի հուլիսի 01-ից:


Կողմ -8

ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(460.92 Կբ) որոշում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner