Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 88-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՆԱՐԵԿ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Նարեկ Վաղարշակի Հովսեփյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 

1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Նոր Խարբերդ, 25-րդ փողոց  25/4  հասցեում Նարեկ Վաղարշակի Հովսեփյանի կողմից կառուցված պարիսպը  ( մակերեսը՝ 2,6 քմ),  հարթակը ( մակերեսը՝ 8,0 քմ) և  սպասարկման ու պահպանման համար հատկացված 0.0067 հա բնակելի կառուցապատման հողամասը (ծածկագիր՝ 03-070-0003-0079) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Նարեկ Հովսեփյանին:

2.Օրինական ճանաչված շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 20871  (քսան հազար ութ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ:

3.Շինություններով զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 297601 (երկու հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր մեկ) ՀՀ դրամ:

4.Օրինական ճանաչված գույքը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Արմինա Մելոյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner