Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 64-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2021 թվականի N 64-Ա

ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ 3-ՐԴ ՀԱՐԿԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի համաձայն, հաշվի առնելով, որ 2021 թվականի փետրվարի 26-ին Մասիսի համայնքապետարանի և ,,Գոց,, ՍՊԸ-ի միջև կնքվել է NԱՄՄՔ-ԲՄԱՇՁԲ-21/1 պայմանագիրը Մասիսի համայնքապետարանի վարչական շենքի՝ ք. Մասիս կենտրոնական հրապարակ թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի տանիքի, 3-րդ և 4-րդ հարկերի կապիտալ վերանորոգում իրականացնելու համար, որի հետևանքով 3-րդ հարկի վարձակալները փոխադարձ համաձայնությամբ չեն օգտագործում վարձակալած տարածքները՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1.Քաղաք Մասիս կենտրոնական հրապարակ թիվ 4 հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկի վարձակալներին տրամադրել արտոնություն՝ ազատել վարձավճարներից 2021 թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի համար.
-Մասիսի տարածքային կրթության և գիտության աշխատողների արհմիություն /նախագահ Ա.Բեգոյան/ ընդամենը ՝ 73.500 ՀՀ դրամ,
-Մասիսի տարածքային պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիություն /նախագահ Ա.Ասատրյան/ ընդամենը ՝ 119.770 ՀՀ դրամ,
- փաստաբան Ա.Կարապետյան ընդամենը ՝ 136.920 ՀՀ դրամ,
-Լիաննա Աբաղյան ընդամենը ՝ 233.800 ՀՀ դրամ:


Կողմ -8

ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(409.92 Կբ) որոշում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner