Այսօր: Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 04-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 334-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ, 4-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾ 5-Ի ՀԱՄԱՁԱՅՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ՄՆԱՑՈՐԴԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1.  2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Մասիս համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 600 958 063.80 դրամը և ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 249 129 552.20 դրամը ուղղել 2024 թվականի Մասիս համայնքի բյուջեի ֆոնդային մասի մուտքերին համաձայն հավելված 5-ի /հատված 4 և 5/:

2.  2024 թվականի բյուջեի ֆոնդային մասի մուտքերը և ծախսերն ավելացնել 850 087 616 դրամով:

3. Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28-ի <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 334-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ  և  4-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածները կցվում են/:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  որոշումն ընդունելու հաջորդող օրվանից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.56 Մբ) himnavorum
(3.34 Մբ) havelvac 1
(2.82 Մբ) havelvac 2
(2.93 Մբ) havelvac 3
(5.76 Մբ) havelvac 4
(1.47 Մբ) havelvac 5
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner