Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ՝ 162763, ծածկագիր՝ 03999XQ4AVUB/, ընդառաջելով Հասմիկ Հակոբյանի խնդրանքին` /մտից՝ 11.04.2024թ. հայտ 5428/ որոշում եմ.
1․Վաչիկ Սիմոնի, Հրաչիկ Սիմոնի և Հասմիկ Շավարշի Հակոբյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը /ծածկագիր 03-082-0306-0005/ հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Սայաթ-Նովա, Մասիս-Ռանչպար խճուղի, 8 անասնաշենք:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։