Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 295
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3745-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունիսի 2023 թվականի N 3745-Ա

ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆԻ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՆԿՈՒՂՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՑԱԽԱՆՈՑԸ ԵՎ ԾԱԾԿԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման պահանջները, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստում է 2023VFJMWA ծածկագրով, և ընդառաջելով Արսեն Վարդանի Մելիքբեկյանի խնդրանքին /մտից մատյան՝ 21․04.2023թ. N 5341/. որոշում եմ՝

1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք ք. Մասիս 3-րդ փողոց 81 հասցեում / ծածկագիր՝ 03-003-0042-0011/ Արսեն Վարդանի Մելիքբեկյանի կողմից ինքնակամ  կառուցած նկուղով բնակելի տունը /արտաքին մակերես 158,3քմ/, ավտոտնակը /արտաքին մակերես 72,55քմ/, ցախանոցը /արտաքին մակերես 33,30քմ/ և ծածկերը /արտաքին մակերես 164,75քմ/, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում,չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական։

  2.Օրինական ճանաչված  նկուղով բնակելի տան համար /արտաքին մակերեսը՝ 158,3քմ /մուծման վճարը  կազմում է՝ 311․693 /երեք հարյուր տասնմեկ հազար վեց  հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ, 1 ք.մ.-ի արժեքը 1969 /հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:

  3․Օրինական ճանաչված ավտոտնակի համար /արտաքին մակերեսը՝ 72,55քմ /մուծման վճարը  կազմում է՝ 142․851 /մեկ հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ, 1 ք.մ.-ի արժեքը 1969 /հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:

 4․Օրինական ճանաչված ցախանոցի համար /արտաքին մակերեսը՝33,30քմ /մուծման վճարը  կազմում է՝ 65․568 /վաթսունհինգ հազար հինգ հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ, 1 ք.մ.-ի արժեքը 1969 /հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:

5․Օրինական ճանաչված ծածկերի համար /արտաքին մակերեսը՝ 164,75քմ /մուծման վճարը  կազմում է՝ 324․393 /երեք հարյուր քսանչորս հազար երեք հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ, 1 ք.մ.-ի արժեքը 1969 /հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:

6.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

7.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner