Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 161690 ծածկագիր՝ 03999AUUUUQ6, ծածկագիր՝ 02079FGV4FX4 և ընդառաջելով Գագիկ Մելիքյանի խնդրանքին՝ /մտից՝ 22.04.2024թ. թիվ 5884/ որոշում եմ
1.Գագիկ Վարդգեսի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-044-0022-0006/ և բնակելի տունը դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Առանձնացվող հատված 1․ 0,09160 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Զորակ, Վ․Սարգսյան փողոց, 7 բնակելի տուն:
բ/ Առանձնացվող հատված 2․ 0,05673 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Զորակ, Վ․Սարգսյան փողոց, 7/1 հողամաս
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։