Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 120
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 ապրիլի 2024 թվականի N 120

ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. 2024թ. մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել քաղաքացի Արամ Արամյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ ԱԱրամյանըհայտնել է, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ գյուղի Երևան-Մեղրի մայրուղի 10/1 հասցեում նախատեսում է կառուցել առևտրի սրահ, որի նպատակով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։

2. Արամ Արամյանի բնակության  հասցեն է՝ քաղաք Երևան, Հանրապետության փողոց, 71 շենք, 29 բնակարան։ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ տվյալ գործունեությունը դասվում է Բ կատեգորիայի։ Կառուցվող առևտրի սրահը նախատեսվում է շահագործել որպես սուպերմարկետ։ Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ գյուղի Երևան-Մեղրի մայրուղի 10/1 հասցեի՝ 03-012-0238-0018 կադաստրային ծածկագրով հողամասում։ Առևտրի սրահը նախատեսվում է կառուցել հավաքովի մետաղական կարկասով, որը պետք է պարփակվի մետաղական ջերմամեկուսիչ սալերով, իսկ ճակատային մասերում իրականացվի նաև ալյուկոբոնդով երեսպատում, տարածքն իրենից ներկայացնում է պարզ ռելիեֆ ունեցող տարածք՝ 0,45հա մակերեսով, բակային տարածքում նախատեսվում է բարեկարգում և կանաչապատում, կառուցապատման տոկոսը կազմում է 76, իսկ կանաչապատմանը՝ 24 ։

3. Հանրային լսումն իրականացվելու է 2024 թվականի մայիսի 6-ին, ժամը 11։00-ին՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։

- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։

- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլփոստ karen.tadevosyan1975@mail.ru/:

4. Մինչև հանրության ծանուցումը սույն տեղեկատվությունը տրամադրել նախաձեռնողին՝ վերջինիս պաշտոնական կայքում /առկայության դեպքում/ հրապարակելու նպատակով։

 

 

     

 

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner