Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արմեն Գևորգյանի հայտը (CPA0-0001-6308) որոշում եմ
1․Արմեն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գ․ Սայաթ-Նովա Նոր թաղամասի 2-րդ փողոց 2/3 հասցեում բնակելի տան, օժանդակ շինության և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն:
2. Արմեն Գևորգյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: