Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով , հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 01-ի թիվ 186 հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող, սակայն անճշտությամբ էլեկտրոնային և կադաստրային քարտեզներում անհայտ քաղաքացու սեփականություն նշված ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 4-րդ փողոց թիվ 6/1 հասցեում գտնվող /03-003-0122-0002 ծածկագրի հողամասից 0,00626 հա/ հողամասը ճանաչել համայնքի սեփականություն և կատարել համապատասխան ուղղում։
|