Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Լյովա Ժամկոչյանի դիմումը (մտից 02.02.2024 թվականի թիվ 1421) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Լյովա Վլադիմիրի Ժամկոչյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Արբաթ բնակավայր, 1-ին փողոց 62/2 հասցեում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյովա Ժամկոչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: