Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 359
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3114-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 3114-Ա

ԿԱՐԱՊԵՏ ԱՐՇԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ՀՌԻՓՍԻՄԵ ԿԱՐԱՊԵՏԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՅԱՇԱՅԻ ՍՈԼՈՄՈՆՅԱՆՆԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԵՎ ՇՎԱՔԱՐԱՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման պահանջները, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է  2023ARBBVW ծածկագրով, և ընդառաջելով Կարապետ Արշակի Հովհաննիսյանի, Հռիփսիմե Կարապետի և Անահիտ Յաշայի Սոլոմոնյանների խնդրանքին՝ /դիմում՝ 04.01.2023թ. թիվ 85/. որոշում եմ՝

1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք գ. Նոր Խարբերդ 1-ին փողոց 16/1 հասցեում /ծածկագիր՝ 03-070-0112-0039/ Կարապետ Արշակի Հովհաննիսյանին, Հռիփսիմե Կարապետի և Անահիտ Յաշայի Սոլոմոնյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա իրենց կողմից ինքնակամ կառուցած բնակելի տները /106,96քմ/ և շվաքարանը /30,78քմ/, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2.Օրինական ճանաչված բնակելի տների համար /արտաքին մակերեսը՝ 106,96քմ/ մուծման վճարը կազմում է՝ 210.605 /երկու հարյուր տաս հազար վեց հարյուր հինգ /ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 1969 /հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:

3․Օրինական ճանաչված շվաքարանի համար /արտաքին մակերեսը՝ 30,78քմ/ մուծման վճարը կազմում է՝ 36․364 /երեսունվեց հազար երեք հարյուր վաթսունչորս /ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 1181,4 /մեկ հազար մեկ հարյուր ութսունմեկ ամբողջ չորս/  ՀՀ դրամ:

4.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`     
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner