Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 247-րդ հոդվածի 7-րդ կետի և 282-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով, որ շինությունները կառուցվել են 2011թ-ին և 2020թ-ին, բացատրություննները, հետազոտված ապացույցները, վարչական պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրանալը և Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /12.04.2024թ. N234 արձանագրություն/ առաջարկը որոշում եմ․
1.Վարուժան Սուրենի Փիլոյանի և Անդրանիկ Սուրենի Փիլոյանի /համայնք Մասիս ք․Մասիս 9-րդ փողոց տուն 82 / նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Լուծել շինությունների օրինականացման հարցը։