Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ, 16-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը, և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -165 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետ Ս․ Թևոնյանի գրությունը՝ /մտից ՝ 08.08.2022թ. N 2026/ ՝Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքը /Զորակ բնակավայրը/ ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Զորակ գյուղի 03-044-0119-0008 և 03-044-0119-0009 կադաստրային ծածկագրերով, համապատասխանաբար 0,104հա և 0,096հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողամասերի հողատեսքը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու նպատակով։
|