Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 6-րդ մասերի պահանջներով, ընդառաջելով Նինա Հրաչիկի Մակյանի և Իգոր Հրաչիկի Մակյանի լիազորված անձ Ռաֆայել Միքայելի Այվազյանի դիմում-խնդրանքին /մտից՝ 04․04․2024 թ․ N14857/, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 29․01․2024 թվականի որոշումը, հիմք ընդունելով 31․07․2023 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /գրանցված գրանցամատյանում 3965-ով, ժառանգական գործի համարը 425 և գրանցված գրանցամատյան 3964-ով, ժառանգական գործի համարը 424/ որոշում եմ․
1․ Հրաչիկ Մակյանի հետ 03․06․2002 թ-ի ս/մ 1-782 կնքված գյուղատնտեսական հողամասի վարձակալության պայմանագիրը /վկայական N 0210033/ վերաձևակերպել և կնքել պայմանագիր ժառանգներ՝ Նինա Հրաչիկի և Իգոր Հրաչիկի Մակյանների լիազորված անձ՝ Ռաֆայել Միքայելի Այվազյանի հետ։