Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 97-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ 128262, ծածկագիր 03054VKYL6LF/ և առաջնորդվելով համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հովտաշատ բնակավայրում գտնող 03-054-0048 թաղամասային ծածկագիրը կրող, սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0.11812 հա հողամաս։
2. 0.11812հա հողամասի գործառնական նշանակությունը համայնքի գլխավոր հատակագծի համաձայն բնակավայրերի այլ հողերից փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի:
3. 0.11812 հա հողամասին որպես առանձին գույքային միավոր տրամադրել Մասիս համայնք, գ․Հովտաշատ Ս.Շահումյան փողոց 75/1 հողամաս հասցեն։