Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 396
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3120-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 3120-Ա

ԻԳՈՐ ԿԱՐԵՆԻ ԼԱԼԱՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, հաշվի առնելով Իգոր Կարենի Լալայանի կողմից ներկայացված դիմումը (15․08․2023թ․, N 10494), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2023KGJHWP ծածկագրով, որոշում եմ՝

1. ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․ Դարբնիկ, Գ․ Նժդեհի փողոց 11 (ծածկագիր՝ 03-036-0019-0009) Իգոր Կարենի Լալայանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա իր կողմից ինքնակամ կառուցված 61,05 քմ արտաքին մակերեսով ավտոտնակըորի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել օրինական։

2. Օրինական ճանաչված ավտոտնակի (արտաքին մակերեսը՝ 61,05 քմ) մուծման վճարը կազմում է 44 286 (քառասունչորս հազար երկու հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 725,4 ՀՀ դրամ):

3․ Սույն որոշման 2-րդ կետում նշված վճարը անհրաժեշտ է վճարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում» բառերը:

4. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`     
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner