Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Անահիտ Սիրեյանի կողմից լիազորված անձ Գայանե Պապոյանի դիմումը (մտից 12.04.2024 թվականի թիվ 5651) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Անահիտ Լիվետի Սիրեյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Խաչփար բնակավայրի 18-րդ փողոց 15/2 հասցեում կառուցված խանութի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Սիրեյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: