Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքում գտնվող հողամասը տրամադրել օտարման ՝ աճուրդ վաճառքի միջոցով․
1.1 ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս, Սայաթ Նովայի փողոց 34 հողամաս հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 03-003-0443-0066 կադաստրային ծածկագրով, 0.06976 հա մակերեսով հողամասը մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1 քմ- ը 1221 ՀՀ դրամ։