Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 161384 ծածկագիր՝ 03999VHB3RTQ, ծածկագիր՝ 02065CAXYHQR և ընդառաջելով Հայկ Ղուկասյանի խնդրանքին՝ /մտից՝ 16.04.2024թ. թիվ 5673/ որոշում եմ
1.Հայկ Գոռի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-067-0046-0089/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Առանձնացվող մաս 1․ 0,03495 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նորաբաց, Նոր թաղամասի 11-րդ փողոց, 13 հողամաս:
բ/ Բաժանվող մաս 2․ 0,04475 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նորաբաց, Նոր թաղամասի 11-րդ փողոց, 13/1 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։