Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2023FQHBQQ ծածկագրով՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս 2-րդ թաղամաս 3-րդ փողոց 16/1 հասցեում (ծածկագիր՝ 03-003-0103-0036) Պարգև Զավենի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը՝ 50․5 քմ արտաքին մակերեսով, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել օրինական։
2. Օրինական ճանաչված ավտոտնակի (արտաքին մակերեսը՝ 50․5քմ) մուծման վճարը կազմում է 70175 (յոթանասուն հազար հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1389․6 ՀՀ դրամ):
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված վճարը անհրաժեշտ է վճարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում» բառերը:
4. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: