Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 146992, ծածկագիր՝ 03028HA95DKB, ծածկագիր՝ 03028EAGB3JB/ և ընդառաջելով Արաքսյա Մարգարյանի խնդրանքին՝ /մտից՝ 12.02.2024թ. թիվ 1981/ որոշում եմ.
1․ Արաքսյա Ռազմիկի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-028-0042-0037/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Բաժանվող մաս 1. 0.03260 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք գյուղ Գեղանիստ, 27-րդ փողոց, 16/2 հողամաս:
բ/ Բաժանվող մաս 2. 0.03270 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք գյուղ Գեղանիստ, 27-րդ փողոց, 16/5 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։