Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1603-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2024 թվականի N 1603-Ա

ՅՈՒՐԻԿ ՀԱԿՈԲՋԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ԱՐԵԳՆԱԶ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՊԱՏՎԱԿԱՆ ՅՈՒՐԻԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՀԱՅԿ ՅՈՒՐԻԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՅՈՒՐԻԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, ինչպես նաև այն, որ  Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2023WRZWWW ծածկագրով՝ որոշում եմ. 

1. ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Հովտաշատ Մաշտոցի փողոց  2 հասցեում (ծածկագիր՝ 03-054-0067-0002) Յուրիկ Հակոբջանի Մանուկյանին, Արեգնազ Գուրգենի Մանուկյանին, Պատվական Յուրիկի Մանուկյանին, Հայկ Յուրիկի Մանուկյանին և Գայանե Յուրիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում իրենց կողմից ինքնակամ կառուցված շինությունները՝ բնակելի տունը 63․5քմ, ամառային խոհանոց և ավտոտնակ 84․7քմ, պարիսպ 1․2քմ, ընդհանուր 149․4քմ արտաքին մակերեսով, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել օրինական։

2. Օրինական ճանաչված  բնակելի տան (արտաքին մակերեսը՝ 63․5քմ) մուծման վճարը կազմում է  76772 (յոթանասունվեց հազար  յոթ հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1209 ՀՀ դրամ):

3. Օրինական ճանաչված  ամառային խոհանոցի և ավտոտնակի (արտաքին մակերեսը՝ 84․7քմ) մուծման վճարը կազմում է  61442 (վաթսունմեկ հազար  չորս հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 725․4 ՀՀ դրամ):

4. Օրինական ճանաչված  պարսպի (արտաքին մակերեսը՝ 1․2քմ) մուծման վճարը կազմում է  871 (ութ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 725․4 ՀՀ դրամ):

5. Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետում նշված վճարը անհրաժեշտ է վճարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում» բառերը:

6. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

7․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner