Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ՝ 154330, ծածկագիր՝ 03999J277QGX/, ընդառաջելով Արտյոմ Շախմուրադի Աղաջանյանի կողմից լիազորված անձ Անժելլա Հայրապետի Կարապետյանի խնդրանքին` /մտից՝ 13.03.2024թ. հայտ 3531/ որոշում եմ.
1․ Լարիսա Պավելի, Արտյոմ Շախմուրադի Աղաջանյաններին և Եֆրաքսյա Գրիգորի Ղարիբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր` 03-082-019-003/ և բնակելի տունը հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Սայաթ-Նովա, Զորավար Անդրանիկի փողոց, 27 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։