Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի 12․05․2022թ․ թիվ 274-Ա կարգադրությամբ կազմավորված հանձնաժողովի կողմից կազմված՝ 13․07․2022թ․ և 02․05․2024թ․ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտերը՝ որոշում եմ.
1.Տրամադրել Մասիսի համայնքապետարանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Հովտաշատ բնակավայր, Բաղրամյան փողոց 57/1 հասցեում կառուցված պոլիկլինիկայի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: