Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 159000, ծածկագրեր՝ 039997LVVRA9 և 02031WS6WPQM/ և ընդառաջելով Ալեքսանդր Էլյազյանի խնդրանքին՝ /մտից՝ 01.04.2024թ. թիվ 4681/ որոշում եմ.
1. Կարեն Գրիգորի Խաչատրյանին և Ալեքսանդր Էդուարդի Էլյազյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-003-0103-0004/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Առանձնացվող մաս 1․ 0.04000 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, ք․ Մասիս, 2-րդ թաղամասի 3-րդ փողոց, 24 հողամաս:
բ/ Առանձնացվող հողամաս 2․ 0.04000 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, ք․ Մասիս, 2-րդ թաղամասի 3-րդ փողոց, 24/1 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։