Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 12․000 (տասներկու հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 160944, ծածկագրեր՝ 02031ZGV4BWM, 03999UFPCKLL, 0203192JQN7A և 02031RGBNBTH/ և ընդառաջելով Արսեն Ավետիսյանի խնդրանքին՝ /մտից՝ 05.04.2024թ. թիվ 4940 որոշում եմ.
1. Արսեն Համլետի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-003-0014-0008/ և բնակելի տունը դարձնել չորս գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Բաժանվող մաս 1․ 0,0150 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, ք․ Մասիս, 5-րդ թաղամասի 4-րդ փողոց, 35 բնակելի տուն:
բ/ Բաժանվող մաս 2․ 0,00955 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, ք․ Մասիս, 5-րդ թաղամասի 4-րդ փողոց, 35/1 հողամաս:
գ/ Բաժանվող մաս 3․ 0,01203 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, ք․ Մասիս, 5-րդ թաղամասի 4-րդ փողոց, 35/2 հողամաս:
դ/ Բաժանվող մաս 4․ 0,0052 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, ք․ Մասիս, 5-րդ թաղամասի 4-րդ փողոց, 35/3 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: