Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.04.24 ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Օրերս Մասիսում էին հերթական բարեգործական ծրագրով Հայաստան ժամանած մեր հայրենակցուհի Էմմա Սարգսյանը և ավստրիացի Էվա Մորավետցը։Այս անգամ նրանք աջակցություն ցուցաբերեցին Մասիսում հանգրվանած արցախցի 13 ընտանիքի։ Ավստրիայի Մարիա Էնցերսդորֆ քաղաքից ժամանած հյուրերին ընդունեց նաև Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և պատմեցին արցախցի ընտանիքներից ստացած իրենց տպավորությունների մասին։Մասնագիտությամբ բժշկուհի Էվան պատմեց, որ մեծ ոգևորությամբ է միացել ու աջակցել Էմմայի կազմակերպած դրամահավաքին, որի արդյունքում հավաքված գումարով է իրականացվել այս ծրագիրը։Նրանք ողջունելի համարեցին այն հանգամանքը, որ արցախցի ընտանիքները գտնվում են համայնքապետի ... Մանրամասն
26.04.24 ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵՑ ՋՐԱՀՈՎԻՏԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԸ
Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները։
Օրեր առաջ Ջրահովիտում ավարտվեց բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատումը։
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այսօր այցելեց Ջրահովիտ և տեղում ծանոթացավ կատարված աշխատանքներին։
Համայնքապետը, բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Ռուբենյանի, համայնքապետարանի ներկայացուցիչների ու բնակիչների հետ քայլեց ասֆալտապատ փողոցով, լսեց բնակիչների կարծիքներն ու առաջարկները, որոշ հարցերի հետ կապված տրվեցին հանձնարարականներ:
Բնակիչները շատ գոհ էին ու ոգևորված, քանզի իրականացել էր իրենց տարիների երազանքը։
Հավելենք, որ ըստ նախագծի կասֆալտապատվեն բնակավայրի մի քանի փողոցներ նույնպես։
Սպասեք նոր ծրագրերի։
25.04.24 ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախորդ տարի Մասիս համայնքում բացվեց սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն: «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ և Մասիսի համայնքապետարանի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում տրամադրելու էր սոցիալ-հոգեբանական ծառայություններ՝ Մասիս համայնքում հանգրվանած արցախցի ընտանիքներին։Ամփոփելով մինչ այժմ իրականացված աշխատանքները՝ այսօր Մասիսի համայնքապետարանի և «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:Անդրադառնալով կենտրոնի գործունեությանը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Խորեն Արոյանը նշեց, որ կենտրոնն, իսկապես մեծ կարևորություն ունեցավ արցախցի ... Մանրամասն
24.04.24 ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ,Սիրելի՛ հայ ժողովուրդ,Այսօր աշխարհասփյուռ հայությունն իր խոնարհումն է բերում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև։Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան կայսրության իրագործած ոճրագործությունից հետո, երբ նահատակվեցին բյուրավոր հայեր, երբ հայը բռնեց գաղթի ճանապարհը` թողնելով իր հայրենի տունը։ Անցնելով բազում փորձությունների միջով՝ հայն ապրեց՝ պայքարելով իր հավատի, ինքնության պահպանման համար, պայքարելով այս զարհուրելի հանցագործության ճանաչման և միջազգային դատապարտման համար, որպեսզի չլինեն նոր ցեղասպանություններ:109 տարի անց էլ մեր պահանջը նույնն է, և մեր պայքարն այսօր առավել քան կարևոր ու արդիական է։Ցեղասպանության ցավն այսօր նորովի է պատել հայ ժողովրդին, ծանր ու ... Մանրամասն
23.04.24 ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Նոր Կյուրին բնակավայրի մսուր-մանկապարտեզի տնօրեն Նարգիզ Հակոբյանին:
Համայնքապետը շնորհակալություն հայտնեց տնօրենին և երկար տարիների բազմավաստակ աշխատանքի, մատաղ սերնդի դաստիարակության գործում անուրանալի ներդրման համար Ն. Հակոբյանին հանձնեց շնորհակալագիր:
Շնորհավորում ենք:

 

23.04.24 ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՂՈԹՔ ՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ` Ի ՀԻՇԱՏԱԿ ԲՅՈՒՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ
Այսօր` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին, Մասիս համայնքում տեղի ունեցավ մոմավառություն, և ներկաներն աղոթք հղեցին առ Աստված` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմների նահատակ հայորդիների։
Հարգենք և խնկարկենք բյուր նահատակների հիշատակը։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։
22.04.24 ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի,
ապրիլի 23֊ին՝ ժամը` 20։00, Սուրբ Թադեոս եկեղեցու հիշատակ Խաչքարի առջև կկատարվի մոմավառություն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների համար:
Իսկ ապրիլի 24-ին՝ ժամը 10:00-ին, Սուրբ Թադեոս եկեղեցում կկատարվի բարեխոսական կարգ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ (06.06.2022)
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner