Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020,Հունիս 22 - Հուլիս 19


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.07.20 ❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Երթևեկության կազմակերպման և անվտանգության տեսանկյունից խիստ կարևոր է ճանապարհային նշանների առկայությունը: Օրեր առաջ Մասիս քաղաքում տեղադրվեցին ճանապարհային նոր նշաններ /թվով 23/:

Հաշվի առնելով երթևեկության ծանրաբեռնվածությունը՝ տեղի է ունեցել երթևեկության կանոնների փոփոխություն. այսուհետ Դպրոցականների փողոցը կլինի միակողմանի երթևեկելի։

10.07.20 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՎԱԾՆԵՐԻՆ

ՀՀ կառավարության կողմից վերջերս կայացվեց որոշում COVID19-ով պայմանավորված` բժշկական ցուցումով ինքնամեկուսացված` սննդամթերքի և սանիտարահիգիենիկ պարագաների կարիք ունեցող անձանց, աջակցություն տրամադրելու մասին:

Արդեն մի քանի օր է, ինչ Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները աջակցության փաթեթները տրամադրում են քաղաքի ինքնամեկուսացված բնակիչներին:
Հավելենք, որ բժշկական ցուցումով ինքնամեկուսացված անձանց ցուցակները տարածքային մարմինները ստանում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից` համագործակցելով նրանց հետ ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1044-Ն որոշմամբ սահմանված կարգով:

10.07.20 ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ 5֊ՐԴ ԴՊՐՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԸ

Մասիս քաղաքը միշտ էլ աչքի է ընկել սպորտային բարի ավանդույթներով, անվանի մարզիկներով։ Այսօր էլ փորձ է արվում պահպանել այդ ավանդույթները և նպաստել տարբեր մարզաձևերի զարգացմանը։

Շուտով Մասիս քաղաքը կունենա ֆուտբոլի նոր դաշտ. համայնքային բյուջեից նախատեսված միջոցներով կհիմնանորոգվի 5֊րդ դպրոցին հարակից ֆուտբոլի դաշտը։

09.07.20 ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ՔԱՂԱՔԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԸ

Մասիս քաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության ցանցի անցկացման գործընթացը, որն իրականացվում է համայնքային բյուջեի հաշվին:

Շուտով կլուսավորվեն նաև քաղաքի 1-3 փողոցների շարունակությունը, 1-10-րդ փողոցների փակուղիները, 1, 4, 5, 6, 7-րդ թաղամասերը, մ/կ Աղասի Ասատրյանի անվան փողոցը:
Այս պահին ընթանում են նախագծանախահաշվային աշխատանքները:
Գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

09.07.20 ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՈՒ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍԱՆԵՐԻՆ

Չնայած այն հանգամանքին, որ երկրում տարածում ստացած համավարակի պատճառով դեռևս չեն գործում Մասիս քաղաքի ՀՈԱԿ-ները, այդուհանդերձ արդեն իսկ իրագործվել են համայնքի Տարեկան աշխատանքային պլանով նախատեսված մի քանի ծրագրեր:

Վերանորոգվել և բարեկարգվել է թիվ 5 մանկապարտեզի մի մասնաշենքը, իսկ թիվ 2 մանկապարտեզը կահավորվել է նոր գույքով:
ՀՈԱԿ-ների վերանորոգման և կահավորման աշխատանքները շարունակական են լինելու:

08.07.20 ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՅՍ ՏԱՐՎԱ 6-ՐԴ ՆԻՍՏԸ

Այսօր տեղի ունեցավ Մասիս քաղաքի ավագանու հերթական նիստը՝ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ղեկավարությամբ:

Ավագանու անդամների հաստատմանը ներկայացված հարցերը վերաբերում էին համայնքի 2020 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման արդյունքներին, բյուջեում փոփոխություններ կատարելուն, բնակարանների օտարմանը, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչմանը և այլն:
Օրակարգային հարցերի վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ:

01.07.20 ԿՐԻ՛Ր ԴԻՄԱԿ, ՓՐԿԻՐ ԿՅԱՆՔԵՐ

Կարևորելով հակահամաճարակային կանոնների պահպանումը և այս համատեքստում դիմակներ կրելու անհրաժեշտությունը՝ Մասիսի քաղաքապետարանը շարունակում է դիմակների բաժանման գործընթացը, որը համատեղվում է հանրային իրազեկմամբ։

Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցներին այսօր միացել էին նաև մի խումբ երիտասարդներ, ովքեր այցելեցին քաղաքի տարբեր հատվածներ և դիմակներ տրամադրեցին բնակիչներին։
#ԿՐԻՐ ԴԻՄԱԿ
#ՓՐԿԻՐ ԿՅԱՆՔԵՐ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

0236-4-30-40, 0236-4-04-40

masis.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner