26.04.24
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
Օրերս Մասիսում էին հերթական բարեգործական ծրագրով Հայաստան ժամանած մեր հայրենակցուհի Էմմա Սարգսյանը և ավստրիացի Էվա Մորավետցը։Այս անգամ նրանք աջակցություն ցուցաբերեցին Մասիսում հանգրվանած արցախցի 13 ընտանիքի։ Ավստրիայի Մարիա Էնցերսդորֆ քաղաքից ժամանած հյուրերին ընդունեց նաև Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և պատմեցին արցախցի ընտանիքներից ստացած իրենց տպավորությունների մասին։Մասնագիտությամբ բժշկուհի Էվան պատմեց, որ մեծ ոգևորությամբ է միացել ու աջակցել Էմմայի կազմակերպած դրամահավաքին, որի արդյունքում հավաքված գումարով է իրականացվել այս ծրագիրը։Նրանք ողջունելի համարեցին այն հանգամանքը, որ արցախցի ընտանիքները գտնվում են համայնքապետի ...
Մանրամասն |
|
26.04.24
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵՑ ՋՐԱՀՈՎԻՏԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԸ
|
Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները։ Օրեր առաջ Ջրահովիտում ավարտվեց բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատումը։ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այսօր այցելեց Ջրահովիտ և տեղում ծանոթացավ կատարված աշխատանքներին։ Համայնքապետը, բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Ռուբենյանի, համայնքապետարանի ներկայացուցիչների ու բնակիչների հետ քայլեց ասֆալտապատ փողոցով, լսեց բնակիչների կարծիքներն ու առաջարկները, որոշ հարցերի հետ կապված տրվեցին հանձնարարականներ: Բնակիչները շատ գոհ էին ու ոգևորված, քանզի իրականացել էր իրենց տարիների երազանքը։ Հավելենք, որ ըստ նախագծի կասֆալտապատվեն բնակավայրի մի քանի փողոցներ նույնպես։ Սպասեք նոր ծրագրերի։
|
|
25.04.24
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
|
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախորդ տարի Մասիս համայնքում բացվեց սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն: «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ և Մասիսի համայնքապետարանի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում տրամադրելու էր սոցիալ-հոգեբանական ծառայություններ՝ Մասիս համայնքում հանգրվանած արցախցի ընտանիքներին։Ամփոփելով մինչ այժմ իրականացված աշխատանքները՝ այսօր Մասիսի համայնքապետարանի և «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:Անդրադառնալով կենտրոնի գործունեությանը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Խորեն Արոյանը նշեց, որ կենտրոնն, իսկապես մեծ կարևորություն ունեցավ արցախցի ...
Մանրամասն |
|
24.04.24
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Սիրելի՛ հայ ժողովուրդ,Այսօր աշխարհասփյուռ հայությունն իր խոնարհումն է բերում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև։Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան կայսրության իրագործած ոճրագործությունից հետո, երբ նահատակվեցին բյուրավոր հայեր, երբ հայը բռնեց գաղթի ճանապարհը` թողնելով իր հայրենի տունը։ Անցնելով բազում փորձությունների միջով՝ հայն ապրեց՝ պայքարելով իր հավատի, ինքնության պահպանման համար, պայքարելով այս զարհուրելի հանցագործության ճանաչման և միջազգային դատապարտման համար, որպեսզի չլինեն նոր ցեղասպանություններ:109 տարի անց էլ մեր պահանջը նույնն է, և մեր պայքարն այսօր առավել քան կարևոր ու արդիական է։Ցեղասպանության ցավն այսօր նորովի է պատել հայ ժողովրդին, ծանր ու ...
Մանրամասն |
|
23.04.24
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ
|
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Նոր Կյուրին բնակավայրի մսուր-մանկապարտեզի տնօրեն Նարգիզ Հակոբյանին: Համայնքապետը շնորհակալություն հայտնեց տնօրենին և երկար տարիների բազմավաստակ աշխատանքի, մատաղ սերնդի դաստիարակության գործում անուրանալի ներդրման համար Ն. Հակոբյանին հանձնեց շնորհակալագիր: Շնորհավորում ենք:
|
|
23.04.24
ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՂՈԹՔ ՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ` Ի ՀԻՇԱՏԱԿ ԲՅՈՒՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ
|
Այսօր` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին, Մասիս համայնքում տեղի ունեցավ մոմավառություն, և ներկաներն աղոթք հղեցին առ Աստված` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմների նահատակ հայորդիների։ Հարգենք և խնկարկենք բյուր նահատակների հիշատակը։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։
|
|
22.04.24
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ
|
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, ապրիլի 23֊ին՝ ժամը` 20։00, Սուրբ Թադեոս եկեղեցու հիշատակ Խաչքարի առջև կկատարվի մոմավառություն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների համար: Իսկ ապրիլի 24-ին՝ ժամը 10:00-ին, Սուրբ Թադեոս եկեղեցում կկատարվի բարեխոսական կարգ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |