27.09.25
ՕՐ ՀԻՇԱՏԱԿԻ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄԻ
|
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի օրը, Մասիս համայնքում ևս հարգանքի տուրք մատուցվեց անմահ հերոսների հիշատակին։ Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ ու համայնքի բնակիչներ այցելեցին Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող պանթեոն։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հիշատակին, ովքեր անմահացան հանուն այսօրվա։
|
|
26.09.25
ՕՐ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄԻ
|
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի օրը, ժամը 11:00-ին, Մասիս համայնքի Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող պանթեոնում կանցկացվի ծաղկեդրման և հիշատակի արարողություն։ Եկե՛ք միասին խոնարհվենք անմահացած հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այսօրվա։
|
|
25.09.25
ՇՈՒՏՈՎ ԿԳՈՐԾԻ «ՄԱՍԻՍ-ԱՅՆԹԱՊ» ԵՐԹՈՒՂԻՆ
|
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔ-ԱՅՆԹԱՊ ԳՅՈՒՂ ԹԻՎ 02» ներհամայնքային երթուղին սպասարկելու իրավունքի ժամանակավոր հատկացման համար կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր ընտրելու նպատակով իրականացված մրցույթում հաղթող է ճանաչվել Ա/Ձ Արթուր Եղիազարյանը։ Մանրամասները՝ https://masiscity.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=1062
|
|
25.09.25
ՄԱՍԻՍԸ՝ <<ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ>> ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ
|
Ինչպես հայտնի է, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2014թ-ից ի վեր կազմակերպում է երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ: Մրցույթի նպատակներն են.աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, երիտասարդների՝ որպես Հայաստանի Հանրապետության ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը,խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը,նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ և երիտասարդական տարածքներ (միջավայրեր), ...
Մանրամասն |
|
22.09.25
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԸ
|
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մասիս համայնքի տոնի օրը մեկնարկեց «Մասիսի գույները» խորագրով նկարչական մրցույթը, որին հնարավորություն ունեին մասնակցելու համայնքում գործող տարբեր նկարչական ստուդիաների և խմբակների սաները։Մրցույթի նպատակն էր խրախուսել երեխաների և երիտասարդների ստեղծագործական ներուժի դրսևորմանը, բացահայտել նոր տաղանդներ և նպաստել նրանց ինքնարտահայտմանը արվեստի միջոցով։Արդեն ամփոփվել են մրցույթի արդյունքները, և տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվածները երեկ պարգևատրվեցին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի կողմից։Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին և հաղթողներին՝ համայնքապետը նշեց.«Նման նախաձեռնությունները կարևոր են մեր համայնքի մշակութային կյանքի հարստացման ...
Մանրամասն |
|
22.09.25
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ՆՐԱ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ
|
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի կողմից շնորհակալագրերով ու հուշանվերներով պարգևատրվեցին այն անձինք ու կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց աջակցությամբ ու նվիրումով նպաստել են համայնքի զարգացմանը, ծրագրերի իրականացմանը և բնակիչների բարեկեցությանը։Շնորհավորելով ներկաներին` համայնքապետը իր խոսքում ընդգծեց․«Մասիս համայնքի կայուն զարգացումը հնարավոր է միայն միասնականության, համագործակցության և փոխօգնության պայմաններում։ Ձեր աջակցությունը մեր ընդհանուր աշխատանքի կարևորագույն գրավականն է։ Համայնքը բարձր է գնահատում յուրաքանչյուր ներդրում և պատրաստ է շարունակել համագործակցությունը հանուն համատեղ հաջողությունների»։Միջոցառումն անցկացվեց ...
Մանրամասն |
|
22.09.25
ՓԵՏՐՎԱՐԻ 16-18-Ը ԿԿԱՅԱՆԱ «Municipalika 2026» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
|
Տեղեկացնում ենք, որ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2026թ. փետրվարի 16-18-ը Նյու Դելիի «Bharat Mandapam» համալիրում կայանալու է Հնդկաստանի առևտրի խթանման կազմակերպության կողմից կազմակերպվող անվտանգ, խելացի և կայուն քաղաքների նախագծման «Municipalika 2026» ցուցահանդեսը (https://www.municipalika.com/), որի ընթացքում առավել քան 500 քաղաքների 3 հազար պատվիրակների և առևտրի 10 հազարից ավել ներկայացուցիչների համար ցուցադրվելու են քաղաքների նախագծման առաջադեմ տեխնոլոգիաներ և տարբեր լուծումներ՝ խթանելով Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածի հետ գործընկերության հաստատմանը։«Municipalika 2026» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են նաև ...
Մանրամասն |
|
21.09.25
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
|
Մասիս համայնքի սիրելի բնակիչներ, հայրենակիցներ,Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենափառավոր էջերից է:Այս օրը խորհրդանշում է մեր ազատության անքակտելի կամքը, պետականության վերածնունդը և անկախության ճանապարհին մեր ժողովրդի վճռական ընտրությունը։ Մեր անկախությունը նվաճվել է քաջարի սերունդների պայքարով, որոնք հավատացել են, որ մենք կարող ենք ունենալ ազատ և հզոր Հայաստան։Այսօր մեր պարտականությունն է պահել այդ ժառանգությունը, զորացնել մեր հայրենիքը և միասին կառուցել այնպիսի ապագա, որտեղ խաղաղությունը, ստեղծագործ աշխատանքը և բարեկեցությունը լինեն մեր ամենօրյա իրականությունը։Այսօր, իբրև Մասիս համայնքի ղեկավար, արժանապատվորեն եմ շնորհավորում ձեզ և ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |