Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Զարուհի Հովհաննիսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս նոր թաղամաս Գ.Նժդեհի փողոց թիվ 24/25 հասցեում գտնվող բնակելի ավտոտնակը /արտաքին 28,7 քմ, ներքին 25,31 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00287 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0138-0358/ ուղղակի վաճառքով օտարել Լեռնիկ Հովհաննիսյանի ժառանգ Զարուհի Հովհաննիսյանին ։
2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 60270 /վաթսունութ հազար երկու հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 84378 /ութանասունչորս հազար երեք հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: