,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն, հիմք ընդունելով ,,ՄՏՍ Հայաստան,, ՓԲԸ-ի կողմից լիազորված ,,Ռեդինետ,, ՓԲԸ-ի գրությունը /մտից մատյանի 11.12.2019թ. թիվ 681/, Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 22-ի N84-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 9-ի N117-Ն որոշումները. որոշում եմ`
1. Մասիս քաղաքի Երևանյան, Արարատյան և Հանրապետության փողոցների լուսավորության հենասյուները (թվով 115 հատ) ժամանակավոր օգտագործման տրամադրել ,,ՄՏՍ Հայաստան,, ՓԲԸ-ին` օպտիկամանրաթելային մալուխի անցկացնելու համար:
2.Ամսական վճարը 17250 (տասնյոթ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ (1 հենասյունի օգտագործման ամսական վճարը 150 ՀՀ դրամ) վճարել 900435101077 հաշվեհամարին: