Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Սերոժ Նավասարդյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Շիրազի փողոց թիվ 29/11-1 հասցեում գտնվող ծածկը /արտաքին մակերես՝ 20,8 քմ, ներքին մակերես՝ 19,5 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,004844 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0135-0200/ ուղղակի վաճառքով օտարել Սերոժ Նավասարդյանին։
2. Ծածկի համար մուծման վճարը կազմում է 131040/մեկ հարյուր երեսունմեկ հազար քառասուն / ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 6300 /վեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 142414/մեկ հարյուր քառասուներկու հազար չորս հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: