Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 03-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2020 թվականի N 03-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի ԹԻՎ 120-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 28-րդ կետերի,  34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․

1․ Հաստատել համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Մասիսի համայնքապետարանի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կից հավելվածի։

2․ Սահմանել և հաստատել հավելավճար․

ա/ Մասիսի համայնքապետարանում հայեցողական պաշտոններում աշխատած առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժի դեպքում յուրաքանչյուր տարվա համար ամսեկան մեկ հազար ՀՀ դրամ,

բ/Մասիս համայնքապետարանում համայնքային ծառայության պաշտոններում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում յուրաքանչյուր տարվա համար՝

    ․գլխավոր պաշտոններում աշխատողների համար ամսեկան 1000/մեկ հազար/ ՀՀ դրամ,

    ․առաջատար պաշտոններում աշխատողների համար ամսեկան 900/ինն հարյուր/ ՀՀ դրամ,

    ․կրտսեր պաշտոններում աշխատողների համար ամսեկան 800/ութ հարյուր/ ՀՀ դրամ։

գ/Մասիսի համայնքապետարանի տեխնիկական սպասարկման անձնակազմում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում յուրաքանչյուր տարվա համար հինգ հարյուր դրամ։

 3․ Ուժը կորցրած ճանաչել 2019 թվականի դեկտեմբերի 09-ի ,, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 04-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, թիվ 120-Ա որոշումը։

 4․ Սույն որոշմամբ սահմանված դրույքաչափերը կիրառել 2020 թվականի հունվարի 1-ից։ Քաղաքապետի խորհրդականի և վարորդի հաստիքային միավորները  կիրառել 2020 թվականի փետրվարի 1-ից


Կողմ -9

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.45 Մբ) որոշում
(1.33 Մբ) հավելված
Կարգավիճակ՝Չի գործում
Կարգավիճակի հիմք՝2020 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 9-րդ նիստի N 120-Ա որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner