Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 31-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2020 թվականի N 31-Ա

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ,ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Սարգիս Կարապետյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

 

 

1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ  Արարատի մարզ ք. Մասիս Ազատամարտիկների փողոց  թիվ 39/12-1 հասցեում գտնվող բնակելի տունը /արտաքին 26,5քմ, ներքին 22,0քմ , պարիսպը / 1,05 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,0076 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0126-0122/ ուղղակի վաճառքով օտարել  Սարգիս Սեյրանի Կարապետյանին ։
2. Բնակելի տան համար մուծման վճարը կազմում է 166950 /մեկ հարյուր վաթսունվեց հազար ինը  հարյուր հիսուն/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 6300  /վեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:

3.Պարիսպի համար մուծման վճարը կազմում է 4410 /չորս հազար չորս հարյուր տաս/ ՀՀ դրամ/1 քմ-ի արժեքը 4200/չորս հազար երկու հարյուր/ՀՀ դրամ:

4. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 223440 /երկու հարյուր քսաներեք հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:

 


Կողմ -8

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.06 Մբ) որոշում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner