Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Սոնա Ծատուրյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 20.09.2019թ. թիվ 1079/. որոշում եմ՝
1.Սոնա Ծատուրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ թաղամաս Հերացու փողոցի 3-րդ նրբանցք 19 շենք թիվ 12 բնակարանը / հողամասի ծածկագիր՝ 03-003-0109-0047-001-005/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար՝
ա/ 361,8 ք.մ.-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ ք.Մասիս, 3-րդ թաղամաս,Հերացու փողոց,3-րդ նրբանցք 19 շենք 12 բնակարան
բ/ 33,3 ք.մ.-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ ք.Մասիս, 3-րդ թաղամաս,Հերացու փողոց,3-րդ նրբանցք 19 շենք 12-1 բնակարան: