Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջները, հիմք ընդունելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը և ընդառաջելով Արմեն Օհանյանի խնդրանքին /մտից մատյան՝29.11.2019թ. N 1441/.որոշում եմ`
1.Արմեն Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական կառուցապատման հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել խառը կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: