Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով և ընդառաջելով ազատամարտիկ Կամո Գրիգորյանի այրի Ալինա Գրիգորյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 22.09.2019թ. N944/ ՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Ալինա Հրանտի Գրիգորյանին /ծնված՝ 21,10,1966թ, անձնագիր՝ AM 0373810/, որդուն՝ Արմեն Կամոյի Գրիգորյանին/ ծնված՝ 23.06.1998թ. անձնագիր՝ AP 0273101/ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ք.Մասիս 7-րդ թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 54 հասցեում գտնվող հողամասը / վկայական՝ N11022016-03-0044, մակերեսը՝ 0,0242 հա/: 2.Փաստաթղթերի ձևակերպման ծախսերը թողնել Ալինա Գրիգորյանի վրա: 3.Հողամասն օտարելուց հետո հողամասը հանել հաշվապահական հաշվեկշռից: |