Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող Արարատի մարզ, ք․ Մասիս, Շիրազի փող․, 2-րդ նրբ․, 2/3 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,02304 հա /ծածկագիր՝03-003-0128-0761/ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը աճուրդ-վաճառքի միջոցով օտարել:
2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |